ԱԺ լրացուցիչ ընտրություններում առաջադրումներն ավարտվեցին
Այսօր ժամը 18- ին ավարտվել են թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2- ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետները։
Երեւանի 1- ին ընտրատարածքում առաջադրվել է չորբ թեկնածու՝ ՀՀԿ- ից Ռոբերտ Սարգսյանը, «Ժառանգությունից»՝ Ստյոպա Սաֆարյանը, Հայաստանի կանաչների միությունից՝ Արմենակ Դովլաթյանը, նաեւ Էդուարդ Պետրոսյանը՝ ինքնաառաջարմամբ։
Գյումրիի 35- րդ ընտրատարածքում առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ- ից Արման Սահակյանը, ՀՀՇ- ից Մուրադ Գրիգորյանը եւ Արման Խաչատրյանը՝ ինքնաառաջադրմամբ։
Այս երկու ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններ են նշանակվել, քանի որ թիվ 1 ընտրատարածքից ընտրված Ռուբեն Հայրապետյանը ինքնաբացարկ հայտնեց՝ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, իսկ թիվ 35 ընտրատարածքից ընտրված Սամվել Բալասանյանն էլ մանդատից հրաժարվեց Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո։