🎸Այսօր՝ Ապրիլի 14-ին, միացեք Հանրային ռադիոյի «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդմանը, որտեղ կտոնենք Ռոքն-ռոլի համաշխարհային օրը Fairwind խմբի հետ:
🎙Սևակ Հակոբյանն ու Մարինա Գրեգը հյուրընկալում են Fairwind խմբի հիմնադիր և մենակատար Վարդգես Հովեյանին և տաղանդավոր կիթառահար Ռոբերտ Խուդավերդյանին: Բացահայտեք խմբի ստեղծագործական ճանապարհը, նոր նախագծերը և նրանց սերը ռոքն-ռոլի հանդեպ:
📌Հաղորդման ընթացքում ձեզ են սպասվում նաև՝
🎤Թարմ տեղեկատվություն,
☔️Եղանակի կանխատեսում,
🚙Մայրաքաղաքի երթևեկության իրավիճակ,
💵Տարադրամի վերջին փոխարժեքները:
☎️Վայելեք լավ երաժշտությունը և մասնակցեք հաղորդմանը՝ ուղիղ կապի միջոցով:




