
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի՝ այս լարվածությունը դիտարկելու և զսպելու համար», — ասել է Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և կամայականորեն կալանավորված անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Le ministre de l'Europe et des Affaires étrangères, M. Jean-Noël Barrot, à son arrivée à la réunion des ministres européens des Affaires étrangères à Luxembourg.
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 14, 2025
➡️ "S’agissant de l’Azerbaïdjan, je suis très préoccupé par la montée des tensions à la frontière. Je souhaite que… pic.twitter.com/agyf0CG21k




