
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին Instagram-ի իր էջի 505 միլիոն հետևորդներին Stories բաժնում ցույց է տվել հայկական Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի էջը:
Կենտրոնում դեռահասներն անվճար սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն, դիզայն և այլ մասնագիտություններ:
Նախորդ տարվա հոկտեմբերին Մեսիի եղբայրը` Ռոդրիգո Մեսին, WCIT 2024/DigiTec կոնֆերանսի ժամանակ այցելել էր Թումո:





