
Միասնական Մեծ Բրիտանիայի կողմանկիցներն ավելի շատ են, քան՝ անկախության ջատագովները. շոտլանդացիները երեկ կայացած պատմական հանրաքվեի ընթացքում ձայների աննշան տարբերությամբ հրաժարվեցին անկախությունից։
Հանրաքվեին մասնակցությունը ռեկորդային է եղել՝ 84,5 տոկոս: Անկախության օգտին քվեարկել է ընտրողների 44,7 տոկոսը, 55 տոկոսն արտահայտվել է Անգլիայի հետ ընդհանուր ապագայի օգտին
«Թայմզի» հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր հայտարարել է, որ իրեն հիացրել են հանրաքվեի արդյունքներն ու իր երկրի քաղաքացիներին ազգային միասնության կոչ է արել: Շոտլանդիայի, հակառակ քվեարկության արդյունքներին, սպասվում են փոփոխություններ։ Քեմերոնն ավելի վաղ շոտլանդացիներիին խոստացել էր ավելի լայն իրավունքներ Միացյալ Թագավորության կազմում:
Այսօրվա իր ելույթում վարչապետը հաստատել է, որ Շոտլանդիան, ինչպես նաև Ուելսը, Անգլիան և Հյուսիսային Իռլանդիան կստատան ավելի մեծ լիազորություններ: Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի ապակենտրոնացմանը միտված օրենքները կհրապարկվեն արդեն հաջորդ տարեսկզբին:
Սի Էն Էն հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանը նկատում է, որ վարչապետին դեռևս լուրջ ճակատամարտեր են սպասվում խորհրդարանում՝ շոտլանդացիներին տված խոստումը կատարելու համար: Այդուհանդերձ՝ Քեմերոնը պատմության մեջ չի մնա որպես քաղաքական գորցիչ, որի օրոք Շոտլանդիան գերադասեց անկախությունը։




