ԿարևորՄիջազգային

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Ստամբուլում պայմանավորվել են Ռուսաստանի դիվանագիտական առգրավված գույքի վերադարձի վերաբերյալ ճանապարհային քարտեզ մշակել

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ստամբուլում կայացած խորհրդակցությունների ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսական դիվանագիտական ​​առգրավված գույքի վերադարձի վերաբերյալ ճանապարհային քարտեզ մշակելու շուրջ, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«ԱՄՆ իշխանությունների կողմից առգրավված և Ռուսաստանի Դաշնությանը պատկանող դիվանագիտական ​​վեց գույքի վերադարձի վերաբերյալ ռուսական կողմի բարձրացրած հարցի համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել ճանապարհային քարտեզ։ ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, մասնավորապես, ընդգծել է այդ ուղղությամբ հրատապ գործնական քայլերի կարևորությունը»,- նշել են նախարարությունից։

Կողմերը մտադիր են նաեւ մինչև խորհրդակցությունների հաջորդ փուլը լուծումներ գտնել Ստամբուլում բարձրացված հարցերի շուրջ։

«Խորհրդակցությունների արդյունքների հիման վրա որոշվել է արագ աշխատել ներկայացված առաջարկների վրա: Նպատակն է մինչև խորհրդակցությունների հաջորդ փուլը փոխադարձ ընդունելի լուծումների հասնել, որի ժամկետները համաձայնեցվում են»,- հայտնում են նախարարությունից։

Ստամբուլում ռուս-ամերիկյան հերթական բանակցությունները տևել են մոտ 6 ժամ:

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի տեղակալ Սոնատա Քոուլթերը: Հանդիպման օրակարգում է եղել երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը: 

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը կառուցողական է որակել ստամբուլյան բանակցությունները:

Կարդացեք նաև

Back to top button