Սուրճ ու սեր առավոտից

Եղբայրների և քույրերի օրը՝ ԱՄՆ-ից մինչև Հայաստան. «Սուրճ ու սեր առավոտից»

📻Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումն է:

🎙Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյանը և Լուսինե Մուրադյանն այսօր հյուրընկալելու են երգչուհի Սիլվա Հակոբյանին և պրոդյուսեր Հակոբ Հակոբյանին:

👫Օրվա խորհուրդը՝ Եղբայրների և քույրերի օր (Siblings Day), որը նշվում է աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 10-ին: Այս տոնը կոչված է շարունակելու ընտանեկան և ազգակցական կապերի մեծարման ավանդույթը, ամրապնդելու մերձավոր մարդկանց հարաբերությունները: Տոնն ուղղված է եղբայրներին և քույրերին հիշեցնելուն, որ իրենք այս աշխարհում ամենամերձավոր մարդիկ են: Եղբայրների և քույրերի օրը ապրիլի 10-ին նշելու ավանդույթը ծագել է ԱՄՆ-ում: Նոր տոնի հիմնադրման գաղափարական ոգեշնչողը Կլաուդիա Էվարթն է:

📌Բացի հիմնական թեմայից, հաղորդման ընթացքում կանդրադառնան նաև թարմ տեղեկատվությանը, եղանակի կանխատեսմանը, տարադրամի փոխարժեքին և խցանումներին:

☎️Կհնչի լավ երաժշտություն և կլինի ուղիղ կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button