ԿարևորՄիջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Աբու Դաբիում փոխանակել են գերիներին

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները հինգշաբթի՝ ապրիլի 10-ին Աբու Դաբիում բանտարկյալներ են փոխանակել, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին։

Լրագրողները պարզաբանել են, որ Արթուր Պետրովը, որին ԱՄՆ-ն մեղադրել է Մոսկվային պատժամիջոցները շրջանցելուն օգնելու մեջ, ազատ է արձակվել։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ ռուսական կողմն ազատ է արձակել Քսենիա Կարելինային, որը Ռուսաստանում 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական ​​դավաճանության համար։

«Ամերիկուհի Քսենիա Կարելինան Միացյալ Նահանգներ մեկնող ինքնաթիռում է։ Նա ավելի քան մեկ տարի սխալմամբ ձերբակալված էր Ռուսաստանում, և նախագահ Թրամփը ապահովեց նրա ազատ արձակումը: Միացյալ Նահանգների նախագահը կշարունակի աշխատել բոլոր ամերիկացիների ազատ արձակման համար»,-գրել է Ռուբիոն իր X-ում:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն էլ հաստատել է լուրը եւ հայտնել, որ Արթուր Պետրովն արդեն հայրենիքում է։

Կարդացեք նաև

Back to top button