Հասարակություն

Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավածներում.
Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկ:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Կարդացեք նաև

Back to top button