ԿարևորՍպորտ

Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 9 փուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 6.5 միավոր և կիսում են 3-9-րդ հորիզոնականները:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունեն 5 միավոր:

Նախավերջին փուլը կմեկնարկի ապրիլի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Կարդացեք նաև

Back to top button