Գավառի հրապարակը արդեն մի քանի տարի «փակ է»․ շատրվանային նոր համալիր են կառուցում։ Գավառցիներն ասում են, որ իրենցը մայրաքաղաքի շատրվանին չի զիջելու։ Նրանք հույս ունեն, որ քաղաքային հաճելի միջավայրը կստիպի, որ Երևան տեղափոխվելուց առաջ մարդիկ ավելի երկար մտածեն ու գուցե հրաժարվեն այդ գաղափարից։
Համայնքապետարանը վստահեցնում է, որ քաղաքի կենտրոնական հրապարակը մինչև տարեվերջ վերջնական տեսքի կբերվի։




