Ընդդիմության համար քաղաքապետի աթոռն ավելի կարևոր էր, քան իրենց խոսքը, անցյալը: Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների, դրանց արդյունքների, ներքաղաքական իրավիճակի, արտաքին մարտահրավերների ու ռիսկերի մասին։
Մինասյանի խոսքով, ընդդիմադիր որոշ շրջանակներ փորձում են լարում մտցնել արցախցիների մեջ: Ըստ պատգամավորի, իշխանության ծրագրերը երբեք միտված չէ արցախցիների արտագաղթը խթանելուն, իսկ ընդդիմության ներկայացուցիչները մանիպուլացնում են արցախցիներին, վախ են սերմանում նրանց մեջ։
Լիլիթ Մինասյանը նշել է, թե 30 տարի խաբել են արցախցիներին, որոնք կոգնիտիվ դիսոնանսից չեն կարողանում դուրս գալ։




