
2024-ին ԵՄ դրամաշնորհով Վանաձորին և Գյումրիին նվիրված էլեկտրական 10 ավտոբուսները մինչ օրս չեն շահագործվում։ Վանաձորում տրանսպորտի անկանոն աշխատանքը շարունակում է դժգոհություն հարուցել, իսկ Վանաձորի համայնքապետարանից վստահեցնում են, որ շուտով այդ ավտոբուսները կշահագործվեն։
1 տարուց ավել ԵՄ դրամաշնորհով Վանաձորին նվիրաբերված 5 էլեկտրական ավտոբուսները քաղաքում են, բայց վանաձորցիներն ընդամենը 2 անգամ են դրանք տեսել՝ Վանաձոր բերվելու և ԵՄ պատվիրակության՝ Վանաձոր այցի օրերին։
Քաղաքի կանգառներում մշտական կուտակումներ են, տրանսպորտնանկանոն է աշխատում։ Վանաձորցիները դժգոհում են ամենօրյա անհարմարություններից, բայցնոր ավտոբուսների հետ էլ առանձնապես հույսեր չեն կապում։
«Տրանսպորտն անմխիթար վիճակում է, մանավանդ շաբաթ-կիրակի անհնար է ութից հետո տուն հասնելը»։
«Շատ վատ վիճակ է՝ թե գազելները, թե՛ գրաֆիկը։ Տարոն թաղամասում եմ ապրում, ոչ մի անգամ նորմալ տուն չենք հասել։ Շաբաթ-կիրակի եթե աշխատանքդ վերջանում է 18։00-ին, տուն հասնելը շատ մեծ խնդիր է։ Նոր ավտոբուսների մասին լսել ենք, բայց չեմ էլ հավատում, որ մեր քաղաքում նման բան կլինի, որովհետև միայն լսում ենք դրա մասին»։

Վանաձորն ու Գյումրին 5-ական էլեկտրական ավտոբուս են նվեր ստացել ԵՄ դրամաշնորհային ծրագրով։ 10 ավտոբուսները, լի ցքավորման 6կայանները, վարորդների ուսուցումն ու 1 տարվա երաշխիքային սպասարկումն արժեցել է 1.7 միլիոնեվրո։ Ամենակարևորը՝ մշակվել է հանրային տրանսպորտի ռազմավարություն 2 քաղաքների համար։ Ավտոբուսների մասին քննարկումներն ակտիվացան, երբ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան էջում տեղադրեց դեռ չշահագործված, բայցարդեն վնասված ավտոբուսների լուսանկարները, որոնցից երևում էր, որ ավտոբուսների վրա անցքեր կան։ Թե ինչ նպատակով են դրանք արվել՝ պարզ չէ՝ ասում է Քոթանջյանը։
«Առնվազն անցած ամառվանից էդ ավտոբուսներն արդեն կան, բայց թե վանաձորցիները, թե գյումրեցիներն էդ ավտոբուսները տեսել են ընդամենը 1-2 անգամ։ Վանաձորի համայնքապետարանն առաջարկեց գնանք և ստուգենք։ Ակնհայտ է, որ լիցքավորման համակարգը տեղադրված չէ։ Չգիտենք, եթե լիցքավորման կայանները լինեն, էդ ավտոբուսները կարո՞ղ են լիցքավորվել և աշխատել, թե ոչ։ Իմ տեղեկություններով՝ Գյումրիում լիցքավորվում է ժամանակ առժամանակ,իսկ Վանաձորում չի արվում»։

Ավտոբուսները մինչև 2024-ի վերջը պիտի ավագանու որոշմամբ համայնքի հաշվեկշիռ ընդունվեին, ապա շահագործվեին ՝ ավելի վաղ «Ռադիոլուր»-ին վստահեցրել էր Վանաձորի համայնքապետարանիխոսնակ Աստղիկ Ավետիքյանը։ Ներքաղաքական անհամաձայնությունների պատճառով 2024-ին այդպես էլ ավագանունիստեր չեղան։ Միայն ԵՄ ծրագրի ընթացքի մասին աղմկահարույց հրապարակումների ֆոնին ավագանին ստիպված նիստ գումարեց։ Նիստին մասնակցող ԵՄ ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրիին ավագանու անդամները հարցեր ունեին։
Լուսինե Թադևոսյան, Վանաձորի ավագանու անդամ․ «Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ կան ծրագրի հետ կապված։ Ֆինանսական հաշվետվություններնո՞ւր են , այդ մեղադրանքների պաշտոնական արդարացումնո՞ւր է»։

Նոնա Հովհաննիսյան, Վանաձորի ավագանու անդամ․ «Դուք, որպես ծրագրից վճարված անձ, պարտավոր էիք վերահսկել միջոցների ճիշտ օգտագործումը և հաշվետու եք Վանաձորիավագանուն, ուստի խնդրում եմ ավագանու հետ շփումներում լինել ավելի զուսպ։ Ոչ մի հարցի սպառիչ պատասխան չտրվեց։ Հրապարակային հաշվետվությունները բացակայում են»։
Նատալիա Լափաուրի ԵՄ ծրագրի «Դաշինք՝ հանուն կանաչ և կայուն կառավարման» ղեկավար․ «Կխնդրեմ արտահայտություններում լինել կոռեկտ, որովհետև մեղադրանք, արդարացում, դրանք իրավական եզրույթներ են և տեղին չեն»։

Նիստին հնչած փոխադարձ մեղադրանքներն ու քննադատությունն ավարտվել էին ավագանու որոշմամբ՝ ստեղծել «Վանաձոր ավտոբուս» ՓԲԸ, որն էլ շահագործելու է ավտոբուսները։ Այդուհանդերձ, Գևորգ Քոթանջյանը թերահավատ է, որ ավտոբուսներն ի վերջո կշահագործվեն։ Ավտոբուսային պարկի համար ավագանու որոշմամբ պիտի տարածք հատկացվեր, լիցքավորման կայաններտեղադրվեին, սակայն ոչինչ չկա՝ ասում է Քոթանջյանը։
«էդ պարկը պետք է ունենա չափանիշներ, որտեղ պետք է տեղակայված լինի բուժամբուլատորիա։ Ուղղակի ստեղծվել է մի կառույց, որին հողամաս կամ շինություն չի հատկացվել։ Պետք է լինեն լիցքավորման կայաններ։ Ծրագիրն ավարտվել է, բայց մինչև հիմա աշխատանքներն արված չեն։ Բարձիթողի մնացել է։ Համայնքը պետք է այդ գնումն իրականացներ, տեղադրում աներ, սպասարկման տեղանք և այլն։ Այդ որոշումը չունենք»։
Մինչդեռ Վանաձորի համայնքապետարանից «Ռադիոլուր»-ին տեղեկացրին, որ ավտոբուսներն իրենց պահպանության ներքո են, չունեն որևէ խնդիր, անխափան են։Ի պատասխան դիտարկումների, թե էլեկտրական ավտոբուսների մարտկոցների լիցքավորման կայաններ դեռ չկան, համայնքապետարանից փոխանցեցին, որ դրանք տեղադրման փուլում են։ Դրանից հետո ավտոբուսները կշահագործվեն։ Որտե՞ղ են լինելու այդ կայանները՝ չի հստակեցվում։ Իսկ տոմսավավերացնող սարքերն, ըստ համայնքապետարանի, ավտոբուսներում կտեղադրվեն, երբ դրանք արդեն սկսեն շահագործվել։



Տրանսպորտի հարցերով մտահոգ Գևորգ Քոթանջյանը նկատում է, որ ավտոբուսների շահագործման 3 աուդիտ անցած ծրագիրը 4-րդն է անցնում։ Սա նշանակում է, որ ընթացքը հարթ չէ։
«Եթե ԵՄ-ն առնվազն 3 անգամ աուդիտ է անում, ուրեմն այդտեղ կա խնդիր։Հարցի գլխավոր կողմը՝ թե դա ինչ վնաս կհասցնի պետության հեղինակությանը։ Էս ամեն ինչն արդյունք է ոչ հաշվետուև ոչ թափանցիկ աշխատանքի»։
Օրերս ԵՄ հայաստանյան պատասխանատուները Վանաձորում էին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ եկել էին՝ ստուգելու՝ արդյոք ծրագրով նվիրաբերված գույքը տեղո՞ւմ է, պատշաճ վիճակում ու պարզելու, թե երբ են գործելու ծրագրի բոլոր բաղադրիչները: Այցի այլ մանրամասներ չհրապարակվեցին։
5 ավտոբուսի շահագործման հարցը դեռ անորոշ համայնքային իշխանությունները մտադիր են 2025-ին սուբվենցիոն ծրագրով 45 հիբրիդ ավտոբուս ձեռք բերել: Ավելի քան 900 մլն դրամ արժեքով նախագիծը պատրաստ է։ 55%-ը համայնքի ներդրումն է։ Մինչ այդ՝ վանաձորցիները դեռ երկար կսպասեն տրանսպորտի կանգառներում։




