Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Գրիգը զրուցում են «Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուի մասին:
«Դեպի աղբյուրը լույսի» Ժողովածուն ներառում է հայ գրողների նամակներում, հոդվածներում, օրագրերում արտահայտված այն խոհերը, մտորումները, ծրագրերն ու առաջարկները, որոնք հայ ժողովրդի համար ծանր ու դժվար ժամանակներում միտված են ճգնաժամից դուրս գալու ելքեր մատնանշել:




