ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Կարոտով եմ հիշում շրջափակումը․ Մարատ Դավթյան․ «Կյանքին ասել այո՛»

Մարատ Դավթյանը ծնվել է 1971 թվականին Երևանում, քանի որ ծնունդով արցախցի ծնողները Երևանում ուսանողներ էին։ Ավարտելուց հետո 1975 թվականին Մարատի ընտանիքը վերադարձավ Արցախ։

Հադրութում դպրոցն ավարտեց 1989 թվականին ու զորակոչվեց խորհրդային բանակ, ծառայել է Վրաստանում։ Երբ զորացրվեց, ազատամարտն արդեն ընթացքի մեջ էր։ 1992-ից 1996 թվականներին Մարատ Դավթյանը զինվորական ծառայություն է իրականացրել ՊԲ-ի երրորդ պաշտպանական շրջանում, որից հետո, իր բնորոշմամբ՝ պատահաբար հայտնվեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի բեմում։

Ավարտելով Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը 2002-ին Արցախ վերադարձավ արդեն որպես պրոֆեսիոնալ դերասան և ռեժիսոր։ Ստեփանակերտի թատրոնում էր մինչև 2023-ի սեպտեմբեր ամիսը։ Մարատը քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է, ամուսնացած է, ունի երկու զավակ։ Արցախից տեղահանվելուց հետո աշխատանքի է անցել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ուրախ է, որ սիրելի աշխատանքով է զբաղված, ապագային էլ փորձում է լավատեսորեն նայել, բայց չմոռանալով  Արցախը։

«Կարոտով եմ հիշում անգամ շրջափակումը»,-ասում է Մարատը։

Կարդացեք նաև

Back to top button