ԴպրությունՀասարակություն

«Պայծառ ուղեղներ»-ը բացահայտում է աշակերտական ներուժը․ «Դպրություն»

Միջազգային օլիմպիադաներում լուրջ հաջողություններ գրանցած նախկին օլիմպիականների և նրանց աջակիցների կողմից 2021թ․ հոկտեմբերին հիմնադրվել է «Պայծառ ուղեղներ» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է խթանել օլիմպիական կրթությունը Հայաստանում՝ այն հասանելի դարձնելով հանրակրթական դպրոցներում՝ անկախ տարածաշրջանից կամ ռեսուրսներից։ Նախաձեռնել է «Օլիմպիական խմբակներ» ծրագիրը «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից։

2023-ի սեպտեմբերից օլիմպիական հեռավար անվճար խմբակներ են կազմակերպվում Երևանի, Վանաձորի, Նոյեմբերյանի շրջանի հանրակրթական դպրոցների 7-8-րդ դասարանների աշակերտների համար։ 

Մեծ թվով խելացի աշակերտներ, որոնք ունեն ընդունակություններ ու կարողություններ, չեն կարողանում խորացնել գիտելիքները, հմտանալ և հաջողել օլիմպիադաներում, քանի որ դպրոցներում չկան բավարար մասնագետներ, որոնք կարող են դասավանդել այս խմբակներում:

Առաջարկելով հեռավար անվճար օլիմպիական դասընթացներ, հիմնադրամը երաշխավորում է, որ աշակերտները, անկախ իրենց գտնվելու վայրից, կարող են լիարժեք օգտվել օլիմպիական կրթության ընձեռած հնարավորություններից և զարգացնել գիտելիքներն ու հմտությունները՝ դառնալով մրցունակ ազգային և միջազգային օլիմպիադաներում, և բերելով որակական փոփոխություն ողջ հասարակության կառուցվածքում՝ ընդամենը մի քանի տարիների ընթացքում։ Նրանց դասավանդում են միջազգային օլիմպիադաներում մեծ հաջողություններ գրանցած օլիմպիականներ, որոնք ներկայացրել են Հայաստանի հավաքականը տարբեր տարիների և ներկայումս բնակվում են Հայաստանում և արտերկրում։

Հայաստանի ամենակարևոր ռեսուրսներից մեկը մեր տաղանդավոր երեխաներն են, սակայն նրանց ներուժը մնում է չբացահայտված՝ առանց ճիշտ աջակցման և ուղղորդման։ Ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր սերնդի մեջ մենք կորցնում ենք շուրջ 17 000 տաղանդավոր աշակերտի ներուժը։ Այս աշակերտները կարող են դառնալ հասարակության հենասյուները՝ Հայաստանը դարձնելով առաջատար և մրցունակ երկիր։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են «Պայծառ ուղեղներ» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Լուսինե Մադոյանը և Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Ֆիլյա Գեիկյանը։

Կարդացեք նաև

Back to top button