
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 3-ին, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ապրիլի 3-ին՝ օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 3-ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11…+13 աստիճան։




