💫Այսօր՝ Ապրիլի 1-ին, Հանրային ռադիոյի եթերում ձեզ սպասում է «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումը:
🎙Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանը և Լուսինե Մուրադյանը ներկայացնում են հումորով լի առավոտ՝ օրվա խորհրդին համապատասխան:
📌Այսօր եթերում՝
⏳Զվարճալի զավեշտալի պատմություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը,
🚕Քաղաքի խցանումների մասին թարմ տեղեկատվություն՝ ձեր օրը հարմարավետ պլանավորելու համար,
💰Տարադրամի փոխարժեքի վերջին փոփոխությունները,
🎼Լավագույն երաժշտություն ձեր առավոտն ավելի պայծառ դարձնելու համար։
☎️Միացեք մեր հավատարիմ ռադիոլսողների ընտանիքին և անմիջական կապ հաստատեք հաղորդավարների հետ:




