ԿարևորՄիջազգային

Մարին Լը Պենը դատապարտվել է պայմանական ազատազրկման

Փարիզի դատարանն այսօր չորս տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենին՝ ԵՄ կողմից տրամադրած միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։ Ֆրանսիական դատարանի որոշման համաձայն՝ պատժաչափի կեսը պայմանական բնույթ է կրելու, մյուս կեսը նա անցկացնելու է տնային կալանքի պայմաններում։

Փարիզի դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները յուրացնելու մեջ, ինչը նրան զրկում է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

«Մադամ Լը Պենը մեղավոր է ճանաչվել պետական ​​միջոցների յուրացման մեջ»,- ասել է դատավոր Բենեդիկտ դե Պերտուան։

Կարդացեք նաև

Back to top button