ԿարևորՀասարակություն

19 խախտում Գյումրիում, 14 խախտում Փարաքարում․ «Անկախ դիտորդ» դաշինքի  դիտարկման արդյունքների ամփոփումն է 14.30-ի դրությամբ

19 խախտում Գյումրիում, 14 խախտում Փարաքարում․ «Անկախ դիտորդ» դաշինքի  դիտարկման արդյունքների ամփոփումն է 14.30-ի դրությամբ։ Դաշինքը 22 դիտորդներով ընտրական գործընթացի շրջիկ դիտարկում է իրականացնում Փարաքար և Գյումրի համայնքներում։

Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ հասցրել են լինել Փարաքարի բոլոր 16 ընտրական տեղամասերում և Գյումրիիի 82 ընտարտաղեամսերից 66-ում։

Արձանագրել են վիճաբանության 4, բաց քվեարակության 3, դիտորդի իրավունքների խախտման 2 դեպք։ Դրանցից մեկով, ի դեպ, «Անկախ դաշինքն» արդեն  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն։

Գրանցել են նաև 6 դեպք տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության, 5-ը Գյումրիում , 1-ը Փարաքարում, վստահված անձի կողմից ընթացակարգային խախտումների 9 դեպք, որոնց կեսը՝ նույն կուսակցության մասնակցությամբ։  Դիտորդներն արձանագրել են նաև վիճաբանութան 4 դեպք, որոնցից 3-ը  Գյումրիում։

Թե որքանով են արձանագրված խախտումները կազդեն  քվեարկության ընթացքի վրա, Իոաննիսյանն այս պահին դժվարանում է ասել։

Կարդացեք նաև

Back to top button