ԿարևորՔաղաքական

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը կոալիցիա չի կազմի. Արտյոմ Թումանյան

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը Գյումրիի բժշկական քոլեջում տեղակայված ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հերքել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա են կազմելու՝ շեշտելով, որ «ոչ մեկին քվե չենք տալու»։

Գյումրիի քաղաքապետի թեկնածուն նշել է, որ երբեք ՔՊ անդամ չի եղել, սակայն եղել է հեղափոխական։ «Ինչ խոստանում էին, չիրականացրեցին»,- ամփոփել է նա։

Արտյոմ Թումանյանը կարծում է, որ այս ընտրությունը Գյումրիի փրկության հարցն է եւ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։

Կարդացեք նաև

Back to top button