ԿարևորՀասարակություն

Հանուն ապագայի ու բարձրյալ Աստծո է քվեարկում կոմկուսի՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ընտրատեղամասի մոտ լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ քվեարկելու է Գյումրիի ապագայի եւ հավատքի համար, որ մարդը  «սիրի հայրենիքը, իր գրպանի եւ  որովայնի համար չապրի, այլ ապրի Հայաստանի Հանրապետության եւ բարձրյալ Աստծո համար»։

Նա բացառել է ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրի» հետ միանալու հավանականությունը։

Ըստ Վարդան Ղուկասյանի՝ ընդդիմությունից շատ ձայն հավաքողին միանալու են՝ առանց պաշտոն զբաղեցնելու։ Նա պնդում է, որ կոմկուսը եթե ամենաշատ քվեներն ստանա, ապա մյուս ընդդիմադիր ուժերը պետք է նույն կերպ վարվեն՝ միանան իրենց։

Ըստ նրա՝ եթե ընդդիմությունը այս ձեւաչափով չի միանալու, ուրեմն աշխատում է իշխանության օգտին։

Կարդացեք նաև

Back to top button