ԿարևորՀասարակություն

Փարաքար համայնքում ընտրախախտումների դեպքեր կեսօրի դրությամբ չեն արձանագրվել

Այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Համայնքում գրանցված է 20 հազար 967 ընտրող, գործում է 16 տեղամաս։

Փարաքարում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց»-ինը՝ Դավիթ Մինասյանը, «Կայունություն» կուսակցությանը՝ Գոռ Սարիբեկյանը։

Ընտրությունների ընթացքին հետևում է «Ռադիոլուրի» թղթակից Լենա Բադեյանը։ Նրա հողորդմամբ համայնքում ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 12։00– ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button