ԿարևորՀասարակություն

Կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը, իհարկե, միանշանակ կողմ եմ․ Մարտուն Գրիգորյան

Գյումրիում 31/51 ընտրատեղամասում այսoր իր ընտրությունն է կատարել «Մեր քաղաքը» դաշինքի («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ) նախընտրական ցուցակը գլխավորող, դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ 

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ընդդիմության թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, ինքը կողմ է համագործակցությանը։

«Ասել եմ՝ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը, իհարկե, միանշանակ կողմ եմ։ Բա որ 50+ չկարողացանք հավաքե՞լ, ինչպես ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, այսօր գյումրեցիները դա կհաստատեն»,- նշել է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն։ 

Նա հույս է հայտնել, որ ընտրությունները նորմալ կանցնեն, ասել է, որ ինքը քվեարկել է հանուն համերաշխ, բարեկարգ, համախմբված Գյումրիի։ 

Կարդացեք նաև

Back to top button