ԿարևորՔաղաքական

Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է այս շաբաթ Սյունիք կատարած իր այցը:

«Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման կարևորությունը։

Ես նաև այցելեցի ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ և «Ջի-Թի-Բի Սթիլ» ընկերություններ, որոնք հանդիսանալով խոշոր ամերիկյան ներդրումներ Հայաստանում՝ ամերիկյան նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով իրենց նպաստ են բերում Հայաստանի տնտեսական բազմազանեցման, էներգետիկ անվտանգության և արդյունաբերական աճի հարցերում։

Շնորհակալություն եմ հայտնում սյունեցիներին հյուրընկալության համար։ Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Back to top button