Սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուորլիքը մտքեր են փոխանակել սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շուրջ։
Զրուցակիցները կարևորեցին հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։




