Հասարակություն

Աղետների հետեւանքների վերացման հայ- ամերիկյան համագործակցությունը շարունակվում է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը, ազգային աջակցության իրականացումը և միջազգային ուժերի համագործակցությունը» թեմայով երկօրյա աշխատաժողովը: Միջոցառմանը մասնակցում են մեր երկրի պետական կառավարման մարմինների, ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի, Կանզասի ազգային գվարդիայի, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Կարմիր խաչի և կարմիր մահիկի գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ: 

Աղետների հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման և իրագործման գործում անհրաժեշտ է լինում ապահովել տեղական և օտարերկրյա ուժերի արդյունավետ փոխգործակցությունը: Այս հարցերը այսօր մեկնարկած աշխատաժողովի հիմնական նպատակներից են: Հայ և արտասահմանցի մասնագետները առաջիկա երկու օրերին կանդրադառնան նաև  պատրաստվածության բարձրացման խնդիրներին և կիրականացնեն փորձի փոխանակում:

Այս ուղղությամբ հայ-ամերիկայն համագործակցությունն արդեն 6 տարվա պատմություն ունի և կրում է շարունակական բնույթ: Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանի՝ անցկացվում են ոչ միայն աշխատաժողովներ, այլ նաև ուսումնավարժանքներ:

ԱՄՆ դեսպանտան ռազմական համագործակցության գրասենյակի Հայաստան-Կանզաս նահանգային ծրագրի գծով պատասխանատու, մայոր  Ջասթին Բաթլիջը իր հերթին խոստովանեց, որ ամերիկյան կողմը շահագրգռված է հայ փրկարարների հետ ընթացող համագործակցությամբ, քանի որ փորձի փոխանակումը կրում է փոխադարձ բնույթ: «Մենք զարգացնում ենք նաև հումանիտար ծրագրերկ, մասնավրապես, մեր աջակցությամբ կվերանորոգվեն մարզային կայանները»,- ասաց նա։

 

Կարդացեք նաև

Back to top button