Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելով կազմակերպությունները ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով:
«Մենք գնում ենք մշակույթի տնտեսականացման ճամնապարհով, ինչը նշանակում է, որ մշակույթը կարող է իր միջոցները գեներացնել, որպեսզի օգնի պետությանը, արտիստներին ունենալ ավելի շատ միջոցներ, ռեսուրսներ՝ ստեղծագործելու, նորություն ստեղծելու, զարգանալու համար»,-ասում է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։




