Այսօր՝ Թատրոնի համաշխարհային օրը, «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումը հատուկ թողարկում է՝ նվիրված հայ թատրոնի պատմությանն ու արվեստին:
🎙Հաղորդավարներ Սևակ Հակոբյանն ու Մարինա Գրեգը հյուրընկալելու են «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության PR և ֆոնդհայթայթման պատասխանատու Սահականուշ Պողոսյանին և Հայ Քուիզ նախաձեռնության համահիմնադիր Արման Հայրապետյանին:
🎭Հաղորդման ընթացքում կծանոթանանք հայ թատրոնի ստեղծման ու զարգացման հետաքրքիր պատմությանը, կիմանանք ժամանակակից թատերական կյանքի մասին:
📌Ինչպես միշտ, հաղորդումը կպարունակի նորություններ սպորտի, մշակույթի, գիտության ոլորտներից, եղանակի կանխատեսում, տարադրամի փոխարժեք, ճանապարհային իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ:
Հաղորդումը կուղեկցվի հիանալի երաժշտությամբ:
☎️Միացեք մեզ այսօր՝ «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդաշարում, և իմացեք ավելին հայ թատրոնի հրաշքի մասին:




