
Մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում մարտահրավերներով ու անորոշություններով, բայց նաև զարգացման համար շրջադարձային հնարավորություններով լի ժամանակաշրջան է:
Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց փոխվում է նաև գյուղատնտեսությունը: Առաջ են գալիս նոր մասնագիտություններ, պահանջվում են բոլորովին նոր հմտություններ ու կարողություններ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության ագրոպարենային համակարգի համար մասնագետներ պատրաստող միակ համալսարանն է։
Ագրարային ոլորտի որոշ մասնագիտություններ գերակա ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ է ընդունվել, ինչի արդյունքում այս ուղղություններով սովորողներն ավելի բարձր կրթաթոշակ կստանան: ՀԱԱՀ–ը պատրատում է որակյալ կադրեր՝ ժամանակի պահանջներին, նորարարական մոտեցումներին համապատասխան։
Պարենային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Ուստի, անվտանգ և որակյալ սննդի համար անհրաժեշտ են համապատասխան կրթական միջավայրում ձևավորված բարձր կարողություններ և հմտություններ ունեցող մասնագետներ։
Մսամթերքի արտադրությունն ու ընդհանրապես կենդանական ծագման մթերքը ռիսկային են համարվում։
- Ի՞նչն է ապահովում որակ և ովքե՞ր են դրա պատասխանատուները։
- Ի՞նչ համագործակցություններ կան կրթություն-աշխատաշուկա կապի շրջանակներում։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը և «Աթենք մսամթերք»-ի աշխատակիցների ընդունման գծով պատասխանատու Անի Անանյանը։




