Նա ավելի փոքրամարմին ու փխրուն էր, քան երևում էր էկրանից: Եթերային կերպարն ավելի խիստ էր՝ սուր հայացքով ու ակնոցով, ծխախոտը ձեռքին։ Բայց ձայնն անhնար էր շփոթել։ Նա արտիստ էր, որ պայքարում էր կարծրատիպերի դեմ թե՛ կյանքում, թե՛ արվեստում։
«Նյու ջեներեյշն փրոջեքթը» Հանրային ռադիոյի Էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի հետ մարտի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի «Էլվինա Մակարյան տրիբյուտ» խորագրով համերգը։
Մակարյանի երգերը կհնչեն հայ արտիստների կատարմամբ։




