
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թվականի լավագույնների (կին ծանրորդ, տղամարդ ծանրորդ) կոչումներին, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան լավագույնների անունները կհայտարարի ապրիլի 13-ին Մոլդովայում մեկնարկող Եվրոպայի առաջնության առաջին օրը:




