
Արհեստական բանականությունը զարգացման և տեխնոլոգիական ու տնտեսական վերընթացի նոր հնարավորություններ է բացում աշխարհի համար։ Եվ Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը։
- Ինչո՞ւ է կարևորվում «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, ի՞նչ նպատակ է հետապնդում։
- Ո՞ր դպրոցներին է հասանելի «ԱԲ սերունդ» ծրագիրը և ի՞նչ չափանիշներ են սահմանված դպրոցների ընտրության հարցում։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են «ԱԲ սերունդ» ծրագրի շահառուների համակարգող Լուսինե Մադոյանը, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի ուսուցիչ Գոռ Հովսեփյանը և Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ջումայանը։




