Էր Ռիադում ռուս- ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի, քանի որ դրանք տեխնիկական խորհրդակցություններ էին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա՝ ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունն այժմ վերլուծում են մայրաքաղաքներում։
Պեսկովը շեշտել է, որ առայժմ ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինա եռակողմ հանդիպում նախատեսված չէ։
Ավելի վաղ՝ ռուս սենատոր Գրիգորի Կարասինը, որը մասնակցում է Էր Ռիադի բանակցություններին, ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների պաշտոնական արդյունքներին պետք է սպասել երեքշաբթի։
«Քննարկվել է ամեն ինչ, հարուստ, դժվար երկխոսություն էր, բայց շատ օգտակար մեզ և ամերիկացիների համար»,- ասել է նախկինում ՌԴ փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած սենատորը։




