ԿարևորՄիջազգային

Բանակցություններ Էր Ռիադում․ համատեղ հայտարարությունը կարող է հրապարակվել այսօր

Էր Ռիադում կայացել են ամերիկյան պատվիրակության և Ուկրաինայում հրադադարի պահպանման ռուսական խմբի միջև բանակցությունները։ Ամերիկացիները կիրակի օրը բանակցություններ են վարել Կիևի պատվիրակության հետ։ Ինչպես հայտարարվել էր, երեք պատվիրակությունները նույն սեղանի շուրջ չեն հավաքվել, գրում է BBC-ին։

Ռուսական լրատվական գործակալությունների տվյալներով՝ բանակցությունները տևել են մոտ 12 ժամ։ ՏԱՍՍ-ի և ՌԻԱ Նովոստիի աղբյուրների համաձայն՝ խորհրդակցություններին հաջորդած համատեղ հայտարարությունը կարող է հրապարակվել այսօր՝ մարտի 25-ին:

Այս փուլից բեկումնային հայտարարություններ չեն սպասվում. Վոլոդիմիր Զելենսկին խոսել է հանդիպման «տեխնիկական» բնույթի մասին, իսկ Ռուսաստանը ցածրաստիճան պաշտոնյաների է ուղարկել Սաուդյան Արաբիա։

Բանակցություններն սկսվել են կիրակի. ամերիկյան պատվիրակությունը հանդիպել է ուկրաինական պատվիրակության հետ։ Երկուշաբթի տեղի է ունեցել երկրորդ փուլը՝ ռուս-ամերիկյան հանդիպում։

Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն անցյալ շաբաթ խոսել էր բանակցությունների ձևաչափի մասին։

«Կլինեն անուղղակի քննարկումներ: Մի խումբը կլինի այս սենյակում, մյուսը` մեկ ուրիշ: Եվ նրանք կզբաղվեն բանակցություններով. սա մաքոքային դիվանագիտություն է մեկ հյուրանոցում: Մենք բոլորից կիմանանք, թե ինչ դիրքորոշում ունեն», — ասել էր Քելոգը:

Կիրակնօրյա բանակցություններն այս փուլում Ուկրաինայի համար վերջինը չեն լինելու. ուկրաինական պատվիրակությունը, հանդիպելով ամերիկացիների հետ, չի լքել Սաուդյան Արաբիան, այլ կսպասի Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունների արդյունքներին։

Կարդացեք նաև

Back to top button