Վերնատուն

Անհատի հնարավորություններն ու սահմանափակումները․ Գյուրջիևի գաղափարների ակտուալությունը․ «Վերնատուն»

Ճանապարհորդ, միստիկ- փիլիսոփա, կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի գաղափարներն ու պրակտիկաները մեր օրերում նույնպես ակտուալ են։ Դրանք ոչ միայն ավելի գիտակից ապրելու, ինքնագիտակցության, անհատի զարգացման համար կարևոր գործիքներ են, այլև արվեստում ուղենշում են զարգացման նոր և ինքնատիպ ճանապարհներ։

Գյուրջիևը ապրել է հունական և հայկական մշակութային ազդեցությունների միջավայարում և իր փիլիսոփայության, գաղափարների, երաժշտության, պարային շարժման մեջ այդ ազդեցությունները տեսանելի են։

Գյուրջիևի դպրոցի հայաստանյան ներկայացուցիչ Անի Բոստանյանը և «Գյուրջիև» անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը խոսում են դպրոցի ձեռքբերումների, գյուրջիևյան մեթոդների ազդեցությունների մասին, «Գյուրջիև» անսամբլի առանձնահատկությունների մասին։

Հայաստանում Գյուրջիևի դպրոցը հիմնվել է 2007 թվականին։ Անի Բոստանյանն ասում է, որ դպրոցը գործիքներ է տալիս, որ մարդը կարողանա ինքնադիտարկել, տեսնել իր իրականությունը և հարցեր ունենալ։ Լևոն Էսկենյանն ասում է, որ Գյուրջիևի գաղափարի հիմքում հին ուսմունքներն են, տարբեր ժողովուրդների ծեսերն ու կրոննները, որոնք ուսումնասիրելով նա ստեղծել է մարդկության զարգացման համակարգը։

«Իր մեթոդները նա հավաքագրել է ճամփորդությունների ընթացքում՝ Հայաստանից Պարսկաստան, Միջին Արևելք, Հնդկաստան, Տիբեթ և այլուր։ «Գյուրջիևի գաղափարների կենտրոնում հետևյալ հարցերն են․ որոնք են իմ հնարավորություններն ու որոնք են սահմանափակումները։ Հենց այդտեղ կարող ես ինքդ քեզ տեսնել», – ասում է Անի Բոստանյանը։

Կարդացեք նաև

Back to top button