ԿարևորՄիջազգային

Կանադայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին երկրում արտահերթ ընտրություններ է նշանակել։ Դրանք տեղի կունենան ապրիլի 28-ին։ Քարնին, որը պաշտոնը ստանձնել է ընդամենը մեկ շաբաթ առաջ, ասել է, որ իրեն անհրաժեշտ է «ուժեղ, դրական մանդատ կանադացիների կողմից», հայտնում է BBC-ին։

«Մենք պետք է շատ ավելին անենք Կանադան ավելի անվտանգ դարձնելու համար»,- հավելել է վարչապետը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմի և անեքսիայի սպառնալիքները։

Կանադայի հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերի 20-ից ոչ ուշ, սակայն վարչապետն իրավունք ունի ընտրություններ նշանակել ավելի վաղ։ Շատերն ակնկալում էին, որ Քարնին հենց դա կանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

Կարդացեք նաև

Back to top button