💫Այսօր՝ Երջանկության միջազգային օրը, միացե՛ք Հանրային ռադիոյի ուղիղ եթերին՝ Տիգրան Հարությունյանի և Լուսինե Մուրադյանի հետ:
🎙️Հատուկ հյուրը՝ բազմաշնորհ Արսեն Գրիգորյանն է՝ դերասան, հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր և սցենարիստ:
📌Այսօրվա հիմնական թեման՝ «Ի՞նչ է երջանկությունը»։ Արդյոք գոյություն ունի՞ կատարյալ երջանկություն, և ո՞րն է երջանկության բանաձևը։ Բացահայտենք միասին՝ մեր հյուրի և ունկնդիրների հետ զրուցելով կյանքի այս կարևորագույն հարցի շուրջ:
🖇Հաղորդման ընթացքում ձեզ են սպասում՝
• Թարմ լուրեր ու տեղեկատվություն
• Եղանակի տեսություն
• Տարադրամի փոխարժեքի վերջին տվյալներ
• Երթևեկության իրավիճակը և խցանումները
• Ընտրյալ երաժշտություն
☎️Մշտապես կապի մեջ լինելով մեր ունկնդիրների հետ՝ մենք կստեղծենք դրական մթնոլորտ օրվա սկզբի համար: Վայելե՛ք սուրճն ու սերը՝ հենց առավոտից:




