Դպրություն

Ինչպե՞ս են ՔՈԱՖ-ի անգլերենի նոր դասագրքերը փոխակերպում կրթությունը Հայաստանում․ «Դպրություն»

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) անգլերենի ուսուցումը մշտապես դիտարկել է՝ որպես Հայաստանի հատկապես գյուղաբնակ երիտասարդներին հզորացնելու առանցքային օղակ:

Անցած տարի ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը մտան դպրոց, և, ինչպես կազմակերպությունն է որակում՝ փոխակերպեցին կրթական հնարավորությունները Հայաստանում։

Այժմ ՔՈԱՖ-ը ներկայացնում  4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների անգլերենի նոր դասագրքերը, որոնք հավանաբար շուտով հասանելի կլինեն հանրակրթական դպրոցների ուսուցիչներին:

ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերը՝ հանրակրթական դպրոցներում. ինչպե՞ս են դրանք փոխակերպում կրթությունը Հայաստանում, ի՞նչ նոր ասելիքով է գալիս նոր դասագիրքը։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (ՔՈԱՖ) գյուղական ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Գայանե Վարդանյանը, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (ՔՈԱՖ) անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանը և Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանուշակ Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button