ԿարևորՄիջազգային

Դաշնային դատարանը պահանջել է դադարեցնել USAID-ի ապամոնտաժումը

Մերիլենդի դաշնային շրջանային դատարանի դատավոր Թեոդոր Չուանը USAID-ի ներկա եւ նախկին աշխատակիցների հայցադիմումի հետ կապված նախնական որոշում է ընդունել՝ դադարեցնել USAID- ի ապամոնտաժումը, քանի որ «հնարավոր է դա խախտում է Սահմանադրությունը», հայտնում է BBC-ին։

Հայցադիմումում նշված է, որ նախագահի խորհրդական Իլոն Մասկի ղեկավարած «Արդյունավետության կառավարական դեպարտամենտը» իրական կառավարական գերատեսչություն չէ, քանի որ Կոնգրեսը նման կառույցի ստեղծումը չի հաստատել։ Նրանք նաեւ շեշտում են, որ օրենսդիրները չեն հաստատել Մասկի նշանակումը որեւէ պաշտոնում ։

Դաշնային դատավորը իր նախնական որոշման մեջ նշել է, որ Մասկը չի կարող դադարեցնել ֆինանսավորումը եւ հեռացնել պետական ծառայողներին, ուստի դա «տարբեր ձեւերով խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը»։

Կարդացեք նաև

Back to top button