
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Լուրը հաստատել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Վշտակցում ենք և սգում մեր սիրելի գործընկերոջ ցավալի կորուստը»,- նշված է հաղորդագրությունում։




