ԿարևորՄիջազգային

ԵՄ խորհրդի նիստում այսօր կքննարկվի «Ազատություն» ռադիոկայանին աջակցելու հնարավորությունը

Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստում այսօր կքննարկվի «Ազատություն» ռադիոկայանին աջակցելու հնարավորությունը, հայտնում է Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Մարտին Դվորժակը։

Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին նախօրեին ԵՄ արտգործնախարարների հավաքի ժամանակ էր բարձրացրել լրատվամիջոցին աջակցելու հարցը։

Մարտին Դվորժակը տեղեկացրել է, որ արդեն երկուշաբթի երեկոյան Եվրամիության ևս 7 երկրներ են աջակցել այս նախաձեռնությանը՝ Ավստրիան, Գերմանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Բելգիան։

«Ազատություն/Ազատ Եվրոպա», «Ազատ Ասիա» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկորպորացիաները տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության կողմից։

Անցած ուրբաթ նախագահ Թրամփը ֆինանսավորումը դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել։

Կարդացեք նաև

Back to top button