Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
«Ակնկալում եմ, որ այս շաբաթ (նկատի ունի նոր սկսվող շաբաթը) տեղի կունենա երկու նախագահների ( ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության) հետախոսազրույցը: Նաև շարունակում ենք շփվել և զրուցել ուկրաինացիների հետ: Նրանց հետ խորհրդակցում ենք բոլոր հարցերի շուրջ, որոնց մասին մտածում ենք»,- նշել է ամերիկացի առաջնորդի բանագնացը:
Ուիթկոֆը նաև հավելել է, որ Թրամփին տեղեկացրել է Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։
«(ԱՄՆ) նախագահը տեղեկացված է այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իրական ժամանակում և մասնակցում է բոլոր կարևոր որոշումներին»,- ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ուշ երեկոյան ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին։ «Ռուսական կողմին ներկայացվել է լրացուցիչ տեղեկատվություն։ Ուիթքոֆի միջոցով Պուտինը Թրամփին տեղեկատվություն եւ լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել»,- ասել էր Կրեմլի մամուլի քարտուղար Պեսկովը։




