
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաքաին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև խաղաղության համաձայնագրի պայմանների վերաբերյալ համաձայնության գալու մասին լուրը՝ այն որակելով որպես անհրաժեշտ և կարևոր քայլ հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։
Մամուլի խոսնակը հույս է հայտնել, որ «երկխոսության և դիվանագիտության միջոցով վեճերը լուծելու երկու կողմերի հանձնառությամբ մենք շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու կայունությանը»։




