
Հայաստանում հայալեզու մասնագիտական գրականության պակաս կա։ Որքան էլ չեն կարևորվում հայալեզու ձեռնարկները, դրանք, այնուամենայնիվ, լույս են տեսնում։
Օտարալեզու գրականությունից օգտվելը ժամանակատար է։ Առաջանում է նաև լեզվամտածողության խնդիր։ Մասնագիտական գրականության հայալեզու լինելը շատ օգտակար կլինի հայ մասնագետներին։ Սակայն, շատ կարևոր է նաև հայ մասնագետների օտար լեզուների իմացության մակարդակը բարձրացնելը, քանի որ, միջազգային կոնգրեսներում բոլոր դասախոսությունները օտար լեզվով են։ Նաև՝ մասնագիտական ձեռնարկներն ու դասագրքերն էլ անհրաժեշտություն ունեն պետական հոգածության։



Կրթության, գիտության հայալեզու գրականության կարևորությունը ներկայացնում են հայալեզու ձեռնարկների հեղինակները։



«Դպրություն» հաղորդման հյուրերն են Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը («Տրամաբանության վարժությունների և գործնական առաջադրանքների շտեմարան») և Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը («Գիտության կազմակերպում և կառավարում»)։




