2024թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը շուրջ 341 հազար է։ Նրանց վարկային բեռը շուրջ 642 մլրդ դրամ է։ 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Նախորդ տարվա վերջին հաստատվել է «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշումը, որն ուղղված է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը։
Խնդրում եմ նշեք այս համատեքստում ո՞րն է անհուսալի վարկը և ո՞վքեր են ծրագրի շահառուները։
Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Այդ աջակցությունը տրամադրվում է 24 ամսով և միջոցառման շրջանակում անձը կարող է ճանաչվել շահառու միայն մեկ անգամ և չի կարող կրկին դիմել միջոցառման շահառու դառնալու համար։
Վարկավորողի կողմից շահառուին տրվող աջակցության գումարը կարող է ուղղվել միայն մե՞կ անհուսալի, թե՞ մի քանի անհուսալի վարկերի մարմանը։
Գործընթացը․ փետրվարի 7-ից Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվել է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Ի՞նչ մասնակի գործառույթներ ունի վերջինս այս համատեքստում։
Ի՞նչ ժամկետներում և ի՞նչ տոկոսով է սահմանվում բռնագանձման ենթակա չափը։
Ե՞րբ է դադարեցված համարվում աջակցության տրամադրումը։ Երբ անհուսալի վարկային պարտավորությունը ամբողջությամբ կատարվա՞ծ է։
Աջակցության դադարեցումից հետո, ՀԿԱ ծառայությունը վերացնում է շահառուի համար քննարկվող աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված բռնագանձման չափի կիրառումը և սահմանում է բռնագանձման ընդհանուր կարգով նախատեսված չափը, այո՞։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի տեղակալ Գոհար Մկրտչյանն է։




