ԿարևորՄշակույթ

Պրեմիերաներ՝ Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի ընթացքում

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա ամերիկացի կոմպոզիտոր Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ անվանի սաքսոֆոնահար Քեննեթ Ցեի կատարմամբ։ Լիբերմանի երաժշտությունը կատարում են աշխարհի հայտնի նվագախմբեր և մենակատարներ, նրա արվեստը հիացրել է ինչպես ունկնդիրներին, այնպես էլ երաժշտական քննադատներին: Լիբերմանը ներկայում Ամերիկայի ամենահաճախ կատարվող և ձայնագրված կոմպոզիտորներից է։

Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն նաև Քշիշտոֆ Պենդերեցկու Ադաջետտոն «Կորուսյալ դրախտ» օպերայից, Ալեքսիս Ալրիխի «Զանգի և թմբուկի աշտարակ» պեկինյան տպավորություններ ստեղծագործությունը, ինչպես նաև Ֆրանսիս Պուլենկի «Սինֆոնիետան» սիմֆոնիկ նվագախմբի համար։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Բարբարա Դրագանը։

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի առաքելությունն է հայ երաժշտասերներին հաղորդակից դարձնել համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությանը, ծանոթացնել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող մերօրյա կոմպոզիտորների հետ, ինչպես նաև վառ պահել Քշիշտոֆ Պենդերեցկու անունը:

Կարդացեք նաև

Back to top button