📻 Մարտի 10-ին Հայաստանի հանրային ռադիոյի ուղիղ եթերում միացեք Սևակ Հակոբյանին և Մարինա Գրեգին «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդմանը՝ նվիրված Ազգերի բարեկամության օրվան:
🌍 Այսօր կբացահայտենք Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զարմանալի նմանություններն ու պատմական, մշակութային կապերը։
📌Մեր հյուրերն են՝
- ՀՀ-ում Մոնտենեգրոյի պատվավոր հյուպատոս Հրաչյա Մուսայելյան
- հայ-չեռնոգորյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը նպաստած, Մոնտենեգրոյում երկար տարիներ ապրած հայուհի Նինա Հայրապետյան-Հայդուկովիչ
📌Ձեզ են սպասվում նաև սպորտային, մշակութային, գիտական ու այլ հետաքրքիր նորություններ, լավ երաժշտություն և ուղիղ կապ ռադիոլսողների հետ։
☎️Միացեք մեզ և լցրեք ձեր առավոտը սուրճով ու սիրով։




