
Համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման, ինչպես նաև՝ առաջադեմ լուծումների մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է ուժեղացնել մեր երկրում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Այս առումով մեծ ջանքեր է գործադրում Առաջատար տեխնոլագիաների ձեռնարկությունների միությունը։



Ինչպիսի՞ միջավայր է ապահովում կազմակերպությունը կրթական ծրագրերի արդիականացման, երեխաներին ավելի խորը գիտելիքներ փոխանցելու, Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի քաղաքականության մշակման գործընթացներում։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի համակարգող Մայա Շահումյանը։




