
Մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի:
Ինչպես հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածների հարազատներին և մերրձավորներին, ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ է անում պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները:
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Բուրաստան գյուղի մոտ բախվել են մարդատար գնացքը և VAZ մակնիշի ավտոմեքենան։




